
«Միշտ մենակ էր 4 պատի մեջ». 44-ամյա տղամարդու կախված դին հայտնաբերել է տարեց մայրը. armlur.am

Երեկ մայրաքաղաքում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Իր կյանքին վերջ է տվել Երևանի 44-ամյա բնակիչ Արամը: Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին ինքնասպան եղած տղամարդու հարևանները հայտնեցին, որ դին կախված վիճակում հայտնավերել է Արամի մայրը՝ Սվետլանան:
Հարևանների փոխանցմամբ՝ Արամն ինքնասպանություն է գործել խոհանոցի առաստաղից կախվելու միջոցով:
«Սվետը գործից տուն է եկել ու տղային այդ վիճակում տեսել: Խեղճ կինը շատ վատ վիճակում է, հետը նույնիսկ չենք կարողանում խոսել: Հարազատները Մանումենտ են տարել, որ մենակ չմնա, հանկարծ ինքն էլ հետը մի բան չանի»,- ասացին մեր զրուցակիցները՝ հավելելով, որ Արամի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը: Նրանք մեզ հայտնեցին նաև, որ որևէ բացատրություն չեն կարողանում տալ իրենց երկար տարիների հարևանի նման քայլին: Ինքնասպանության դիմելու պատճառ, մեր զրուցակիցների խոսքով, 44-ամյա Արամը չուներ:
«Հիվանդ չէր, որ ասենք` դրա պատճառով կարող էր նման բան անել: Պարտքեր էլ, երևի թե, չուներ: Միշտ 4 պատի մեջ, մենակ, մեկուսացած էր: Ամուսնացած չէր, երեխաներ չուներ, չէր աշխատում, ու այդպես ապրում էր: Ոչ մի կերպ ախր չենք հասկանում` ինչու»,- ասաց հարևաններից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝