
Հանդիպե՞լ են արդյոք Սուրիկ Խաչատրյանը և Սիլվա Համբարձումյանը հայտնի միջադեպից հետո

Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը գործարար Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո նրանք նորից հանդիպե՞լ են կամ որևէ շփում ունեցե՞լ են:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Մարիոթ» հյուրանոցի սպասասրահում ապտակել էր Սիլվա Համբարձումյանին: Նա դատի էր տվել Սուրիկ Խաչատրյանին, սակայն գործը կարճվել էր, իսկ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե զղջում է տեղի ունեցածի համար:
Ի պատասխան մեր հարցին՝ Ս. Համբարձումյանն ասաց. «Ոչ, ընդհանրապես ես իրեն անգամ չեմ էլ ճանաչել, այդ օրվանից 2 օր առաջ եմ ճանաչել»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրեք Ձեր թեկնածությունը, Ս. Համբարձումյանն այսպես պատասխանեց.
«Ես ընդհանրապես որոշել եմ քաղաքականություն մտնել, բայց մեկ տարի հետո: Մեկ տարի հետո արդեն կորոշեմ, եթե ունենանք լավ պառլամենտ, հաճույքով կաշխատեմ»: