Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ թե աշխատատեղերի բացակայության պատճառով, այլ ցածր վարձրատրության պատճառով և դրսում բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու հույսով: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը՝ հավելելով, որ այս վիճակն ազդում է շուկայի վրա՝ տարեկան այն կրճատելով մոտ մեկ տոկոս:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների արդյունքում 1 անձ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ինքնությունը պարզելու համար, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական, որոնողական աշխատանքներ՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:
Մարտի 3-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվեցին բոլոր քննարկված օրինագծերը: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծը շատ սողանցքներ է թողնում, ուստի ԲՀԿ-ն դեմ է քվեարկում: Այն ընդունվեց 67 կողմ, 24 դեմ, 11 ձեռնպահ ձայներով:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկը»:
Երեքամյա Գառնիկ Հայրապետյանը ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Ապրում է Վանաձորում: Երեխան չի կարողանում խոսել, նստել , կանգնել, քայլել, մեջքը պահել, միայն անկանոն շարժումներ է կատարում:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սոցիոլոգի խոսքով՝ հայերը տարածաշրջանում ունեն ամենաբարձր IQ-ն. «Մենք Ղարաբաղյան պատերազմում հաղթել ենք, որովհետև մեր IQ-ն ադրբեջանցիներից բավականին բարձր է: Մեր IQ-ն վրացիներից էլ է բարձր, IQ-ն է պատերազմում հաղթում, փող ստեղծում: Տարածաշրջանում մենք ունենք ամենաբարձր IQ-ն»:
«Մինչ օրս ինձ համար դա անհասկանալի մնաց: Նշվում է, որ Բայանդուր-Երազգավորս հատվածում ռուս սահմանապահների կողմից Պերմյակովն արգելանքի տակ է վերցվել: Կային նաեւ շատ իրարամերժ տեղեկություններ: Մի դեպքում ասում էին` Բայանդուր-Երազգավորս հատվածում, մեկ այլ դեպքում ասվում էր, որ գնացել է ուղեկալի ուղղությամբ եւ սահմանապահների խումբը կրակոցից հետո նրան ձերբակալել են: Գիտե՞ք ինչ, այս հարցը շարունակում է մնալ առանցքային»:
Վկան նշեց, որ երբ որոշ ժամանակ անց ինքը վերադարձել է խանութից, դեպքի վայրում վիրավորված անձանց է տեսել: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Գոռ Առաքելյանին մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ, ինչին վկան արձագանքեց. «Չէ, որ ուզենար սպաներ, ոտքերին չէր խփի»:
Լեզուն այն ամենախոշոր ծանր հրետանին է, որը ձևավորում է գիտակցությունը: Ըստ դրա՝ ձևավորվում է մարդու աշխարհայացքը, որոշակի առումով` նրա հոգեկերտվածքը, մտահորիզոնը, ճաշակը, ու այդ բոլորը ձևավորում են յուրահատուկ անհատ: Այս կարծիքին է հոգեբան Աննա Բադալյանը, որն այսօր՝ մանկական հեռուստատեսության և ռադիո հեռարձակման միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող մանկական հաղորդումների հոգեբանական ազդեցության մասին:
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Սույն քրեական գործով դատավարությունն այսօր մեկնարկելու է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը չափազանց անհրաժեշտ է, օրենքի տեղը դժվար է թերագնահատել ՀՀ իրավական համակարգում: Նման կարծիք այսօր Աժ արտահերթ նիստում հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
«Արտակ Աղեկյանն ընտանիքից հեռու էր բնակվում, երեխաներին տեսնում էր 2-3 ամիսը մեկ անգամ՝ ընդամենը մի քանի օրով, բայց այդ օրերի ընթացքում հասցնում էր երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել: Երեխաները միշտ դժվարությամբ են հրաժեշտ տվել հորը, չէին ուզում, որ գնար»:
Նրա խոսքով՝ մենք ապրում ենք պոստ-մոդեռն դարաշրջանում, որը մեզնից պահանջում է ունենալ ռեֆլեքսիվ մտածողություն և բարձր մտավոր ունակության գործակից՝ IQ: Այն երկիրը, որը հասնում է բարձր IQ-ի, այդ երկրում մարդիկ ավելի երջանիկ, հարուստ և առողջ են:
«Երեկ ԱԺ-ում, որտեղ կից սրահում բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թանկարժեք կտավ գնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար՝ Մարտի 8-ի առթիվ»:
Երեւանում, «Մալաթիա» թաղամասի Շրջանային փողոցում գտնվող այգում մարտի 3-ին կրակոցներ են հնչել, կա մեկ վիրավոր:
Հայաստանի քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան Ռուսաստանի տարբեր երկաթուղային գծերի համար տոմսեր ձեռք բերել Հայաստանում՝ «Սասունցի Դավիթ» կայարանում տեղադրված տերմինալի միջոցով:
Ժամը 08:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ 2121» մակնիշի 35 TL 657 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես արդեն հրապարակել է ԳԱԼԱ-ն, մարտի 2-ի և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել։
«Չորս ամիս առաջ վարչապետը մեզ ընդունեց ու անձամբ խոստացավ, որ մինչև մարտի 1-ը մեր խնդիրը կլուծի և փոխհատուցումը կտա, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ։Այդ ամիսների ընթացքում մի նամակ, մի ձայն նրանց կողմից չի եղել, իսկ այսօր էլ խիստ զբաղված են և չեն կարոդ մեզ ընդունել»:
ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
«Չեմ կարծում, որ խնդիր առաջանա, Լիանան երկար տարիների փորձ ունի, փորձված մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանում, դատավոր է և այլն, և այլն: Հանձնաժողովը եկել է այն կարծիքին, որ նա քաջատեղյակ է, իրազեկ է կոնվենցիայից»:
Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած տարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան փողոցի 16, 20/1, 20/2, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5, 7, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, Բաշինջաղյան 182, 184, 190, 194 համարների ջրամատակարարումը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մարինա Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Պռոշյան գյուղի բնակիչ Ա.Թադևոսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Մարտիկը 11 տարեկան է, հիմա պետք է 5-րդ դասարանում սովորեր, բայց 4-րդ դասարանում է։ Թեև դպրոց գնում է, սակայն չի սիրում ներկայիս դպրոցն ու դասարանը. դասընկերներն իրեն «անշնորհք» բաներ են ասում, ինչպես մայրն է ասում` «Երեխայիս բոմժի տեղ են դնում»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Security-Dream-Co-LTD-ի տրամադրած բացառիկ տեսանյութը, թե ինչպես է Երևանում մարտի 2-ին տեղի ունեցել շտապօգնության Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաների բախումը: