ՀՀ-ն իրավունք էլ չունի միջամտելու կամ որեւէ հայտարարություն անելու ռուս-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ: Սլավոնական, եղբայրական ժողովուրդներ են, թող իրենց հարցերն իրար մեջ պարզեն: Առավել եւս ԵՏՄ-ի պահով մենք մեր խնդիրներն ունենք, ավելի լավ է դրանք պարզենք:
Սահմանամերձ գյուղերի բնակիչները հասկանում են ներդրողների ու պաշտոնյաների մտավախությունների պատճառը, գիտեն որ հակառակորդի աչքի առաջ բարդ է որեւէ գործ ձեռնարկելը:
Ըստ ահազանգի, այդ հիվանդանոցը Լիճք գյուղում կառուցել է «ԲԱՄՕ» գրուպի սեփականատեր Մուրադյան եղբայրներից մեկը: Եվ հենց Մուրադյան եղբայրներն էլ ստիպված փակել են այն, քանի որ այդ մարդիկ աչք է դրել հիվանդանոցի վրա եւ փորձել է պարտադրել նրանց, որ հիվանդանոցի բաժնեմասի 50%-ը իրեն «նվիրեն», այսինքն՝ փայ մտնի: Նրանք էլ ջղայնացած ու ճարահատյալ ընդհանրապես փակել են հիվանդանոցը՝ «ոչ մեզ ոչ քեզ» սկզբունքով
Շիրակի մարզի Հոռոմի եւ Կապսի միջնակարգ դպրոցների ուսուցիչները, աշակերտները շարունակում են աշխատել ու սովորել ծանր պայմաններում: Երկու դպրոցն էլ թերբեռնված են, աշակերտների թիվը տարեցտարի պակասում է եւ խնդիրներն ակնառու են դառնում:
Սահմանամերձ գյուղում, թվում է, երեխաները պետք է անհոգ ապրեին, ինչպես իրենց հասակակիցները տարբեր գյուղերում, ու միայն իրենց համար նվերներ խնդրեին Ձմեռ պապիկից, սակայն Նոր այգեստանցի Նարեկը այդ ամենի հետ մեկտեղ գյուղի առաջնային խնդրի մասին է բարձրաձայնում։
Գյումրու բազմազավակ ընտանիքներից մեկի ծանր սոցիալական ապրելակերպի մասին պատմող՝ «Վեց որդով՝ դատարկ սեղանի շուրջ» տեսանյութը ևս անարձագանք չմնաց։
Դատարանում Հովիկ Արսենյանն ասաց, որ հատկապես գործի նյութերին ծանոթանալուց հետո ակնհայտ դարձավ հանրապետության նախագահի նկարագրած իրավիճակը, որ գաղջ մթնոլորտ է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Նոր Արեշի 33-րդ փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-ն:
Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունու և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Միքայելյան փողոցից, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Օդի ջերմաստիճանը 25-26-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 0081 փոստային բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արայիկ Հ.-ն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ամանորի նախաշեմին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանուկներին հաճելի անակնկալ է մատուցել Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
«Ես օրը մի հատ եմ ուտում, ինձ հերիքում ա, բայց եթե շատ նաֆար ես ունենում, ո՞նց կհերիքի: Ես էլ մնացած լավաշները չորացնում եմ, որ հետո կարող ա հաց չլինի, թրջեմ ուտեմ»:
Մսագործներն անգամ տեղյակ չեն, որ առավոտից խոսում են սատկած խոզի մսի վաճառքի մասին: Լուր էր պտտվում, որ մոտ 5 տասնյակ խոզի միս է վաճառքի հանվել:
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Սամվել Լեւոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի երեխաներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ հաստատեց, որ ստուգումներով պարզվել է՝ խոզերն անկած են եղել և այժմ գործը դատաքննչական մարմիններում է:
Ըստ որոշման նախագծի՝ վերջին տարիներին երիտասարդության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն անհրաժեշտություն են առաջացրել արդիականացնելու երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտը:
«Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրերս Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում չեն ավարտվի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածում, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին սկսվել է գետնաբուք (մրրիկ):
«Նվեր 12 տարեկան հայ տղայի համար, ով ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել Ուկրաինայի ողբերգական դեպքերից հետո։ Հուսով եմ այս նվերը նրան կօգնի դառնալ լավ երաժիշտ»:
Նրանց տեխնիկական միջոցների գործադրմամբ հաջողվել է բացել չհրկիզվող պահարանը եւ հափշտակել գումար:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 10.15-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: