Այսօր լրանում է Սոնա Մնացականյանի եւ նրա դեռ չծնված փոքրիկի մահվան 4–րդ տարին
4 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 26–ին, լրանում է Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի մահվան 4–րդ տարելիցը։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլի 26–ին, Երեւանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, ինչի հետեւանքով վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։
Երեք տարվա քննությունից հետո դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։
Որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1.5 տարի ժամկետով։



