«Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հшրվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են «Porsche Cayenne» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Porsche»-ը ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիր է ունեցել, և վարորդը կայանել է այն՝ փորձելով հասկանալ, թե ինչում է խնդիրը, և այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է կայանված «Porsche»-ին, որից հետո «Nissan»-ը հայտնվել է բետոնե եզրաքարի վրա՝ մասամբ նաև հետիոտների համար նախատեսված վայրում։



