
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության եւ հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական եւ հոգեւոր արժեքների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներից:
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը անզոր է մաքրել պետական իշխանությունը հանցագործներից, կազմակերպված հանցավոր խմբերից, կասեցնել ժողովրդի իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և ազգային հարստության թալանը: Ուստի, քաղաքացիների անհնազանդությունը Ժողովրդի Վստահության Կառավարությունը իշխանության բերելու նպատակով` երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար, հանդիսանում է ազգային անվտանգության վերականգնման անհրաժեշտ համազգային գործընթաց:
Կոչ ենք անում ԱԱԾ ղեկավարությանը ազգի համար այս օրհասական պահին գործել բացառապես Սահմանադրության և Օրենքի շրջանակներում և այսուհետ զերծ մնալ Բաղրամյան 26-ի թելադրանքի տակ գրված անհեռատես հայտարարություններից:
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ Հանրապետության Հրապարակ
23.09.2015