Ուրախ եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են. Նիկոլ Փաշինյան
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո, այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-նշել է նա։



