Վլադիմիր Գասպարյանը սթափեցրել է ԲՀԿ-ական պատգամավորին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան: Այնուհետեւ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Իսկ դեպքից մի քանի օր անց օրենսդիրն անցավ խորը ընդհատակ: Երկար ժամանակ պատգամավորը ո՛չ խորհրդարան էր գնում եւ ո՛չ էլ հանրային վայրերում էր հայտնվում: Լուրեր տարածվեցին, որ պատգամավորին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ «դաստիարակչական ապտակ» հասցրել նրան: Արդյունքում, կարելի է ասել, որ Հրանտ Դավթյանը հետեւել է Վլադիմիր Գասպարյանի կոչին եւ կարծես թե «սթափվել» է: Համենայնդեպս, երեկ նա «ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե ինքը ոստիկաններին չի հայհոյել, սուտ է, բամբասանք է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: