«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռևս 2013 և 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել:
Այդ վրեժխնդրության հաջորդ դրսևորումը եղավ Աշոտի սպանությունից կարճ ժամանակ անց: 2007-ի մայիսի 9-ին վերջինիս «մարդիկ» 3-րդ մաս կոչվող թաղամասում խփեցին Գագիկի որդիներից մեկին՝ Ստեփան Վարդանյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձեւավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները:
«Հավանաբար, որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել, միհուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել»:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով:
Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղի ունեցած քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը փոթորկել է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքական դաշտը:
Իշխանություն-ընդդիմություն հաշտեցումից հետո կառավարամերձ շրջանակներում խոսվում է, որ ապրիլից հետո փոփոխություններ են սպասվում գործադիր մարմնում: Խոսքը գերատեսչական միավորումների, հատկապես ներքին գործերի նախարարության ստեղծման մասին է:
Մարտի 13-ին, ժամը 01.32-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Երբեք չի բողոքել, ոչ մի բան ինձնից չի պահանջել: Եթե նույնիսկ ուտելիք եմ ուղարկել, զանգում էր ու բարկանում, վիճակս հասկանում էր: Գիտեր, որ չունենք, ծայրը ծայրին հազիվ ենք հասցնում»:
Երեկ 45- ամյա կինը հաղորդում է տվել, որ իր կամքին հակառակ ցանկացել են իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործը նոր դատավորի է մակագրվել: Քրեական գործը կքննի Տաթևիկ Գրիգորյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում Երորդմասի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանին ( Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանին (Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
2014 թվականի դեկտեմբերին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գործարկվեց: Հանքավայրի շահագործումից երեք ամիս անց արդեն սկսված է խտանյութի արդյունահանումը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ այսօր մարտի 13-ին, Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայի հրդեհից:
Դ. Օհանյանը նույն օրը ժամանել է «Բագրատաշեն» մաքսակետ, փորձել է ՀՀ-ից մաքսային սահմանով Վրաստան տեղափոխել վերոհիշյալ գումարները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի բնակիչները տարակուսած են: 88-ին բնակարանները կորցրած և անօթևան ճանաչված ընտանիքներին «Գլենդել հիլզը» խոստացել էր կառուցել քարաշեն բնակարաններ:
Մարտի 13-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հավաքակայանի մոտակայքում` Գործարանային փողոցի թիվ 2 հասցեի հարակից գտնվող լողավազանում, հայտնաբերվել է քաղաքացու (մոտ 91 տարեկան) դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Պ.-ին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն իրականացրել է իրանցի տասը դատապարտյալի փոխանցումը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:
«Բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: Այն հատուկ ուշադրության արժանի նախաձեռնություն է, որը ոչ միայն միջազգային մակարդակով լուսարձակի տակ է բերում հայ ազգի զավակների հավատարմությունը նահատակների կտակին եւ բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը, այլեւ, վստահ ենք, որ մղիչ ուժ կհանդիսանա, որպեսզի միջազգային բարձր համբավ վայելող անձիք զորակցեն մեր ժողովրդին եւ մեզ հետ միասին պահանջեն մեր ոտնահարված իրավունքների ճանաչումը»,-ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:
2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվում են:
Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Մանթաշյան փողոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 47-ամյա Կարապետ Հարությունյանը:
Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղում այցելել են Ադրբեջանի երկու քաղաքացիներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահատվել է 9-ը: Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 6, յուրացման` 2, շորթման և կողոպուտի 1-ական դեպք:
Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: