Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն օլիմպիական, այլ նաև ոչ օլիմպիական մարզաձևերը

Ապրիլի 25-26-ը Երևանում անցկացվում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը. միջոցառման շրջանակում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Կիոկուշինի միջազգային ֆեդերացիայի նախագահին և քարտուղարին:

«Սա կարևոր իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային մարզական կյանքի համար, հատկապես, որ մրցաշարը առաջին անգամ է կազմակերպվում մեր երկրում։
Մրցաշարին հետևելու համար Հայաստան են ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիթքլը և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։

Այսպիսի մրցաշարերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն օլիմպիական, այլ նաև ոչ օլիմպիական մարզաձևերը՝ աջակցելով սպորտի զարգացմանն ու երիտասարդների ակտիվ մասնակցությանը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930