
Ծառից կախված հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենի դին

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին տան բակում գտել են ծառից կախված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են 1977 թ. ծնված Է. Մ.-ի դին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով մարմինը իջեցվել է ծառից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ծառից կախված դին հանդիսանում էր նշված տան բնակիչ 38-ամյա Էդգար Միքայելյանը, ով ըստ տեղեկությունների, «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենն էր, և նա այս օրերին գտնվում էր դատական պրոցեսների մեջ: