Սեպտեմբերի 26-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ համաձայն քաղաքի օրվա տոնակատարության կազամակերպման և անցկացման միջոցառումների ծրագրի, սեպտեմբերի 26-ի առավոտյան՝ ժամը 10-ից, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի օրվան։

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Կարինե Հարությունյանը, տոնը կմեկնարկի առավոտից՝ Ստեփան Շահումյանի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրումով:

Կ. Հարությունյանի խոսքով՝ տեղի են ունենալու մարզական տարբեր մրցույթներ, համերգային ծրագրեր: Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում կազմակերպվելու են նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն: Կկազմակերպվեն նաև ցուցահանդես-վաճառք, լարախաղ, իսկ քաղաքի տարբեր փողոցներում էլ կլինեն համերգներ:

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները կավարտվեն տոնական համերգով և շքեղ հրավառությամբ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետը նշել է նաև, որ տոնի կապկցությամբ Ստեփանակերտ են ժամանելու հյուրեր տարբեր երկրներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930