![](/banners/BeFunky-design.jpg)
Տավուշի մարզում քաղաքացին է ընկել ձորը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/dzor.jpg)
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.53-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բիշախչի աղբյուր» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնությանն են հանձնել Երևանի բնակիչ` 1958 թ. ծնված Ա. Ա.-ին: