«Մենք այսօր ականատեսն ենք շատ հարցերում ռուս-թուրքական շահերի հատումների, և նման հատումների ներքո 100-ամյակն այդ օրակարգում բարձր տեղ չի զբաղեցնի»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ:
Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործն արդեն վերաքննիչ դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը Արշակ Խաչատրյանն է, գործը կքննեն նաև դատավորներ Արմեն Դանիելյանն ու Սևակ Համբարձումյանը:
Դեկտեմբերի 21-ին` գիշերը ժամը 01:30-ի դրությամբ, Հրազդան-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-28) 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
Անկասկած, ԵՄ-ն մեծածավալ աշխատանք է կատարում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն սույն նամակում մատնանշված իրադարձությունները վկայում են, որ ԵՄ ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:
«Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:
Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական ուղղություններ` կլինիկական հմտություններ, վերակենդանացում, վիրաբուժություն և մանկաբարձություն, գինեկոլոգիա: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:
Չնայած ցորեն ներմուծող և այլուր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ՝ դոլարի փոխարժեքի իջեցմամբ պայմանավորված՝ իջեցրել են բաց թողնված այլուրի գները, խանութներում հացի տեսականին 20-30 դրամով թանկ է վաճառվում: Թանկացած գներով խանութներում վաճառվում է նաև հացաբուլկեղենը:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում ռումբ է տեղադրված և այն պայթելու է:
«Յունիբանկը» հայտարարում է «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի եզրին։ Այստեղ հնչող կրակոցների ձայները սովորական են դարձել։
«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի 24-ամյա աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել, ինչը կանխվել է իրավիճակում ճիշտ կողմնորոշված տաքսիստի շնորհիվ։
Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում տղամարդը ծխախոտ է առաջարկում մեկուկես-երկու տարեկան տղային, ով հավանաբար իր երեխան է:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 08.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Լճաշեն-Չկալովկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 21-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 22-ին վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Նա վստահեցրեց, որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել՝ ԳՁՕ-ի պարունակությունը որևէ մթերքում բացառվում է, անգամ նախկինում ԳՁՕ պարունակող լոլիկ, լոբի ՀՀ չի բերվել:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երեւանի մամուլի ակումբը խորը վշտով հայտնում է սիրելի գործընկերոջ՝ Արմեն Նիկողոսյանի անժամանակ մահվան՝ մեր հոգու եւ գիտակցության համար անըմբռնելի, ծանր կորստի մասին։Մենք միասին ենք եղել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից։ Արմենն առաջիններից մեկն էր տեղեկանում հայ լրագրության բոլոր նորությունների մասին, եւ նրա շնորհիվ դրանք տարածվում էին Երեւանի մամուլի ակումբի ինֆորմացիոն ռեսուրսներով։
7 անձին պետությունը տրամադրում է 1 սենյականոց բնակարանի շուկայական նվազագույն արժեքին համապատասխան ֆինանսական աջակցություն, իսկ աջակցություն տրամադրելու ժամանակն անհայտ է:
Մեր վերջնական նպատակն աշխարհի բոլոր քաղաքները CityBugs համակարգում ինտեգրելն է: Դրա համար մեզ հարկավոր է 2 կարևոր գործոն` ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է բարձրաձայնել իր քաղաքում առկա խնդիրների մասին, և հետևողականություն տվյալ քաղաքի կամ երկրի պետական մարմիններից: Հայաստանում առաջին գործոնը համեմատաբար նոր է զարգանում, և մեր իրականության մեջ արդեն ունենք մի քանի հաջող պատմություններ` կապված քաղաքացիական ակցիաների հետ, իսկ պետական մարմիններից ներկա պահին համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի հետ:
Ոսկու շուկայից մատանի թռցրած երիտասարդը հայտնաբերվեց:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 22-ին վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:
«Ես միշտ վատ եմ զգում, երբ եկեղեցում տեսնում եմ շարունակ լացող, պահանջող մարդիկ: Գեթ մեկ անգամ, երբ պահանջդ կատարվեց, արդյո՞ք գնացիր Տիրոջը շնորհակալություն հայտնելու: Չմոռանանք, որ եկեղեցին Աստծո տունն է, ուր գնում ենք նաև ուրախության պահերին: Եվ ուրախությունը թող պատճառ հանդիսանա, որ ժողովուրդը եկեղեցուն մոտենա»:
Ստեփանավանի խանութներից մեկից կատարված գողությունը բացահայտվեց:
Ուզում եմ սիլլով տամ բերնին․ գեներալ Մանվելը՝ ազատամարտիկների դեմ բռնությունների մասին:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը գտնում է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության արդյունքում ձկան պահանջարկը կավելանա: