ԱՄՆ նախագահի դեմ զինված հարձակումն անընդունելի է. Մակրոն
Միացյալ Նահանգների նախագահի դեմ անցյալ գիշեր կատարված զինված հարձակումն անընդունելի է, X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Դոնալդ Թրամփին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տարհանվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը և ԱՄՆ վարչակազմի այլ բարձրաստիճան անդամներ:
Հրաձգության հետևանքով վիրավորվել էր Գաղտնի ծառայության մի սպա:
Հրաձիգը Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Ալենն էր: Նա խոստովանել է, որ ցանկացել է գնդակահարել Թրամփի վարչակազմի անդամներին: Ալենը ձերբակալված է և երկուշաբթի օրը կկանգնի դատարանի առաջ:



