Բաժիններ՝

Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ թեթևություն է զգում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապահովության մեջ է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո:

«Թեթևություն եմ զգում, որ բոլոր ներկաները, այդ թվում՝ նախագահ Թրամփը, ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո: Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում: Մամուլի ազատությանը նվիրված միջոցառումը երբեք չպետք է վախի վայր դառնա: Վիրավորված սպային մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Կալասը:

Հիշեցնենք, որ Թրամփը, ինչպես և միջոցառման մյուս հյուրերը, շտապ տարհանվել են: Հրաձիգը ձերբակալված է և երկուշաբթի օրը կկանգնի դատարանի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930