
Վլադիմիր Գասպարյանը զանգահարել է. ծեծված ազատամարտիկը հաստատում է. news.am

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հաստատում է, որ սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2 անգամ զանգահարել, զրուցել է իր հետ: news.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ազատամարտիկը ասաց, որ ոստիկանապետը զանգել է իր առողջական վիճակի մասին տեղեկանալու համար:
«88թ.-ից մտերիմ հարազատ հարաբերությունների մեջ ենք, կադրերը տեսել էր, զանգել էր մանրամասներ ճշտելու, հատկապես իմ առողջական վիճակի մասին իմանալու համար: Աստված հեռու պահի, եթե իր մատն էլ փուշ մտնի, ես էլ պիտի անհանգստանամ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց ազատամարտիկը:
Սմբատ Հակոբյանը նշեց, որ վստահում է ոստիկանությանը և հավատում, որ ամեն ինչ կանեն գործը բացահայտելու համար: Նա չի կարծում, որ ոստիկանության կողմից գործը կոծկելու միտում կա:
Ազատամարտիկի խոսքով, հիվանդանոցի բժշկուհիներից մեկն իրեն տեղեկացրել է, որ նախագահը նույնպես դեպքի օրը զանգել է հիվանդանոց և հետաքրքրվել նրա առողջական վիճակով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: