Բաժիններ՝

Կոլումբիայում ապստամբները ռումբ են պայթեցրել Պանամերիկյան մայրուղու վրա. զոհվել է 14 մարդ

Կոլումբիայում Պանամերիկյան մայրուղու վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Կոլումբիայի հարավ-արևմուտքում գտնվող Կաուկա դեպարտամենտում. ռումբը պայթել է մայրուղով ավտոբուսի անցնելու պահին։ 14 զոհվածներից բացի, վիրավորվել է առնվազն 38 մարդ։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակման մեջ մեղադրել է ձախակողմյան Խայմե Մարտինես խմբավորման ապստամբներին։

Խայմե Մարտինեսը ծայրահեղ ձախակողմյան FARC-ի նախկին մարտիկներից կազմված խումբ է, որը ավելի քան 50 տարի զինված պայքար է մղել կառավարության դեմ։ 2016 թվականին FARC-ը համաձայնել է զինաթափվել և վերածվել օրինական քաղաքական շարժման, սակայն որոշ անդամներ հրաժարվել են զենքը վայր դնել և շարունակել են գործել նոր, ավելի փոքր խմբերով։

Կոլումբիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 31-ին։ Այս ֆոնին արմատական ​​խմբավորումները զգալիորեն ավելացրել են հարձակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930