Փաշինյանը վախեցնում է պատերազմով… Թող մարդիկ փաստերը նայեն՝ որտե՞ղ են այսօր ադրբեջանցիները, և որտե՞ղ էին մինչև 2018 թվականը. Թորոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝  պատերազմով ժողովրդին ահաբեկելու մասին հայտարարություններին, ասաց.

«Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին վախեցնում է պատերազմով, շանտաժ է անում: Պատերազմից վախեցող մարդիկ, սակայն, թող հիշեն՝ ինչ է եղել վերջին 8 տարիների ընթացքում, և ինչ է եղել դրանից առաջ: Մենք այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ այսօր Արցախն ու Հայաստանի զգալի տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Սա՞ է խաղաղությունը:

Երբ մի կողմը հրաժարվում է ինքն իրեն պաշտպանելուց, դիմադրելուց, մյուս կողմը պատերազմելու կարիք այլևս չունի: Պատահական չէ, որ Ալիևն ասաց՝ Երևան մենք տանկերով չենք մտնելու, այլ մարդատար ավտոմեքենաներով… Թող մարդիկ փաստերը նայեն՝ որտե՞ղ են այսօր ադրբեջանցիները, և որտե՞ղ էին մինչև 2018 թվականը:

Կարդացեք նաև

Այնպես որ, հենց սրանք են աղետ, պատերազմ, կորուստներ, ցեղասպանություն, էթնիկ զտում բերողները:

Ինքը բերել է պատերազմ, աղետ, ցեղասպանություն և էթնիկ զտումներ: Ինքը խաղաղություն չի բերել ու չի կարող բերել:

Գարեգին Նժդեհը չէր ասում՝ պատերազմի՛ր, ասում էր՝ պատրա՛ստ եղիր պատերազմին, ունեցի՛ր ամուր կամք ու ամուր բանակ: Մենք խաղաղ ենք եղել այն ժամանակ, երբ հակահարված ենք տվել թշնամուն, երբ պաշտպանել ենք մեր տունն ու հողը: Այդ ժամանակ հայր ու որդի Ալիևները չէին հոխորտում, ձենները կտրել էին: Սրանց իշխանության գալուց ընդամենը 2 տարի առաջ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Իրական խաղաղություն կարող է լինել միայն սրանց գնալուց հետո, երբ դիմացինը կհասկանա՝ ոտնձգություն կատարի՝ կստանա արժանի հակահարված»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930