Ալիևը «խորապես ցնցված» է Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգությունից։

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Ադրբեջանի նախագահը գրել է, որ «բռնության նման դրսևորումները պետք է վճռականորեն դատապարտվեն»։

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել այս գիշեր՝ Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ շտապ տարհանվել են։ Վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ սպա։ Հրաձիգը ձերբակալվել է։ Նա դատարանի առաջ կկանգնի երկուշաբթի օրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930