Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար. Ալիև
Միջոցներ ենք ձեռնարկում խաղաղության ամրապնդման և այն գործնականում կյանքի կոչելու համար, խաղաղության և հաշտեցման համար: Գերնիկայի մրցանակ ստանալու առթիվ ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում: Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի և այլ ապրանքների արտահանումը Հայաստան»,- նշել է նա:
Ըստ Ալիևի՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները, իրենց հերթին, կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար:
«Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում», – շեշտել է Ալիևը:



