Բաժիններ՝

Դատավորը չի քննի իր օգնականի վերաբերյալ գործը

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի չի քննի իր օգնականի վերաբերյալ քրեական գործը: Տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և այդ քրեական գործը մակագրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանը:

Ա. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական, խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն դատարանի վարույթում քննվող ԵԷԴ/0047/01/14 քրեական գործով ամբաստանյալ Գ. Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից 07.05.2014թ պահանջել է 1500 դոլար, սակայն մայրը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով, Ա. Կարապետյանը փորձել է խաբեությամբ եղանակով Ա. Հովհաննիսյանից հափշտակել 1500 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Կազմի փոփոխության համար հիմք է հանդիսացել դատավորի զեկուցագիրը՝ այդ գործով վկա հանդիսանալու վերաբերյալ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս