Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն անգամ բնակության հիմնական վայր չունի:
Քլոե Քարդաշյանը զվարճանում է մեքենայի մեջ և հյուրանոցում:
Ճանաչված ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական ակտիվիստ Սերժ Թանկյանն անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին` իր հիացմունքն է արտահայտել Հռոմի Ֆրանցիկոս պապի ուղղախոսության առթիվ:
Ամերիկահայ հայտնիներ Քիմ ևՔլոե Քարդաշյանները, ովքեր մեկշաբաթյա այցով գտնվում են Հայաստանում, այսօր զբոսանքի են դուրս եկել և այցելել երևանյան մի քանի տեսարժան վայրերը։
25-ամյա ամուսինը ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել կնոջը` դիտավորությամբ պատճառելով քունքային շրջանի արյունազեղման, այտի, պարանոցի շրջանի քերծվածքներ գանգուղեղային տրավմայի ձևով, որոնք առաջացրել են առողջությանը թեթև վնաս ՝ առողջության կարճատև քայքայումով:
Քիմ Քարդաշյանը դուրս եկավ «Մարիոթ» հյուրանոցից եւ հանդիպեց հավաքված երկրպագուներին։34-ամյա աստղը ինքնագրեր բաժանեց նրանց։ Երկրպագուների հետ շփվելուց եւ լուսանկարվելուց հետո Քիմը նորից ներս մտավ հյուրանոց։
Այսօր Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։
Քիմ Քարդաշյանը երեկ` ապրիլի 11-ին, ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ քրոջ` Քլոեի հետ այցելել է Գյումրի, որտեղ եւս նկարահանումներ են իրականացվել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի-շոուի համար:
Ժամը 10:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի դիմաց բախվել են Opel մակնիշի 34 DN 073 համարանիշի, Nissan Tiana մակնիշի 91 CR 001 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 70 TZ 071 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 NF 396 համարանիշի ավտոմեքենաները:
Ապրիլի 11-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իտալիայում հայերի ներկայության մասին վկայությունները գալիս են դարերի խորքից: Հատկապես քրիստոնեության ընդունումից հետո (գիտեք, որ երկու երկրները քրիստոնեությունն ընդունել են գրեթե միաժամանակ՝ Հայաստանը 301թ., Հռոմը՝ 312թ.) երկու ժողովուրդները դարձան նույն արժեհամակարգի կրողներ, և առևտրային ու ռազմական կապերն ամրապնդվեցին նաև քաղաքակրթական, մշակութային և հոգևոր առնչություններով:
Ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ին` լեռնային շրջաններում` ձյուն:
Այսօր՝ ժամը 11.00-ին մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Փաստաբանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ` ազգաբնակչության մի զգալի մասը տանը թույլատրելի, օրինական ինքնապաշտպանության միջոցներ ունի. «Այդ բոլոր մարդիկ տեսականորեն կարող են հանրահավաքի մասնակցել, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք պլանավորում են հանրահավաքը զանգվածային անկարգության վերածել կամ այդպիսի մտադրություն ունեն: Այսինքն՝ զուտ այդ հոդվածն ինքն իրենով աբսուրդ հոդված է, այն քաղաքական նպատակներով կիրառվող հոդվածներից մեկն է, ու իր բնութագիրը շատ անորոշ է»:
Ապրիլի 11-իկն, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի թիվ 6 տունը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 11-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվում Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին:
Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանն ամուսնու, դստեր և քրոջ հետ եղավ Գյումրու Սբ. Աստվածածին կամ, ինչպես ժողովրդն է անվանում, «Յոթ Վերք» եկեղեցում: Եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենար երեկոյան ժամերգությունը, Քիմի թիկնապահները և ոստիկանությունը, սեփական նկարահանումների համար փորձեցին փակել դռները՝ դուրս հանելով ժողովրդին և լրագրողներին, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զայրացրեց այդ փաստը, ով նշեց, որ ոչ մեկն իրավունք չունի փակել եկեղեցու դռները. եկեղեցին բոլորի համար է:
Տարվա առաջին 3 ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 166 հազար 824 մարդ, իսկ մեկնել է 187 հազար 256 մարդ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Քարդաշյան քույրերն ու Քայնե Ուեսթը գնացել են Գյումրի: Նրանք այցելել են այն տունը, որտեղ բնակվել է Քարդաշյանների ընտանիքը:
Առատ տեղումներն ու գարնանային վարարումները Ալավերդիում անհանգստացնում են հատկապես այն թաղամասերի բնակիչներին, որտեղ, օրինակ, տեղումների արդյունքում մեծ է հեղեղների հավանականությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն:
Այսօր Գյումրի են այցելել ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքի անդամները: Նրանց մուտքը դեպի Սուրբ Յոթվերք եկեղեցի, բավականին մարդաշատ էր: Սակայն շատերը Քարդաշյաններին եկեղեցում մոտիկից տեսնելու հնարավորություն չունեցան: Քարդաշյանների` եկեղեցի մտնելուց անմիջապես հետո մուտքի դռները փակվեցին հարյուրավոր գյումրեցիների առջեւ, նրանց թվում էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Բագրատ Մ.-ին և 1963 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը:
25-ամյա Վաչագանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Վերջինս փողոցում վիճաբանել է կնոջ հետ, ոտքերով ու ծեռքերով հարվածել նրան: Բացի այդ, ապօրինի մուտք է գործել արդեն նախկին կնոջ տուն, այնտեղ էլ ծեծի ենթարկել նախկին կնոջ տատիկին:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով: