
Վերելակներում քաղաքացիներ են արգելափակվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 20 շենքի առաջին մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Է. Մ.-ին (1985 թ.):
***
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի Շրջադարձային թիվ 1 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Սուսաննա (1965 թ.) և Տոսն (1961 թ.) Սադոյաններին: