
«Գյումրին առանց տնակների»

tsayg.am-ը գրում է. Համագործակցության կոչ` հօգուտ Գյումրու և անօթևան գյումրեցու: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ներկայացրած «Գյումրին առանց տնակների» արագ կյանքի կոչվելու խնդիր ունի: Այդ նպատակով ստեղծվելու է նույնանուն հիմնադրամ, որի անդամները զբաղվելու են անօթևանության հարցերի քննարկումներով: Ձևավորվելու է հայտնի գյումրեցիներից և ոչ միայն նրանցից կազմված ծրագրի դեսպանների ինստիտուտ, որը մասնավորապես օգնելու է դրամահավաքների կազմակերպմանը: