
Ինչպե՞ս է Հայ Առաքելական եկեղեցին վերաբերում հիպնոսին

– Հայ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է վերաբերվում հիպնոսին:
– Եկեղեցին իր հստակ դիրքորոշումը չի սահմանել հիպնոսի վերաբերյալ: Այնուամենայնիվ հիպնոսն անընդունելի բուժման միջոց է, քանի որ դրա օգնությամբ մարդուն հեշտությամբ կարելի է կառավարել, տալ ցանկացած «ծրագիր», իսկ այդ ամենը դեմ է աստվածային արարչագործությանը, ըստ որի` մարդն արարվեց Աստծո պատկերով և նմանությամբ, ասել է թե` ազատ կամքով: Ուստի ցանկացած աստվածավախ մարդ այդ տեսակ «բժշկումներից» պետք է հեռու լինի: Իրականում հիպնոսի միջոցով որևէ հիվանդություն բուժվել չի կարող: Պարզապես մարդուն տրամադրում են, որ նա առողջ է և երբ արթնանա, այլևս որևէ խնդիր չի ունենա:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am