Օրենքն ինչ էլ որոշի, մեզ համար զրո է, ես իմ թոռին եմ ուզում. մահացած 4-ամյա Կարինեի տատիկ. news.am
«Արմավիր» բժշկական կենտրոնում 2015թ. ամռանը մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի տատիկը կարծում է՝ ինչ պատիժ էլ կիրառվի երեխայի մահվան մեջ մեղադրվող՝ Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը, դա ոչինչ է այն ցավի դեմ, որ իրենց ընտանիքն է ապրում:
«Օրենքն ինչ էլ որոշի, մեզ համար զրո է: Ես մենակ իմ թոռին եմ ուզում: Մեր կյանքը երեխու մահվան հետ լրիվ կոտրվել է»,- NEWS.am-ին ասել է Կարինե Հովհաննիսյանը:
Կարինե Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ փոքրիկը չի մահացել տոքսիկ շոկից, այլ այն բանից հետո, երբ նրան ստամոքսի լվացում են արել, ջուրը ստամոքսի փոխարեն լցվել է թոքերը: Տատիկի խոսքով՝ երեխային հիվանդանոց են տարել լավ վիճակում, նա քայլել է, որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո գրեթե լիովին ապաքինվել:
«Ես ուզում եմ առերեսման ժամանակ բժշկուհին նայի երեսիս ու ասի՝ ինչ եղավ էն 4 լիտր ջուրը, որ լցրին երեխուս ստամոքսն ու էլ հետ չեկավ: Ասում եմ՝ հետ չեկավ ջուրը, ասում ա՝ հեսա կգա: Վերակենդանացման բժիշկն էլ ինձ անձամբ ասեց՝ երեխու թոքերը ջրի մեջ ա, խեղդվել ա: Ես ուզում եմ իմանամ՝ երեսիս ոնց ա նայելու, ոնց ա նայելու աչքերիս մեջ ու սուտ խոսելու»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: