
Գավառի ճանապարհին մեքենան ընկել է առուն

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճամփեզրյա առուն. ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի (վարորդ Ա. Լ.) 32 SU 697 պետհամարանիշի ավտոմեքենան: