Էլիտար «ավտոստայանկա». «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե ամեն օր, և հատկապես ՀՀ կառավարության նիստերի օրը կառավարության շենքի շրջակաքը վեր է ածվում «ավտոստայանկայի» բարձրաստիճան ու «միջնաստիճան» չինովնիկների ծառայողական տասնյակ մեքենաների համար։ Առանձնահատուկ պետհամարանիշներով այս մեքենաները կանգնում են որտեղ պատահի, ինչպես պատահի, իսկ պարբերաբար այդտեղով անցնող պետավտոտեսչության մեքենաները դա նույնիսկ չեն էլ նկատում։ Այս իրավիճակը մի քանի բնական հարցեր է առաջացնում։
Հարց առաջին, եթե սովորական, շարքային քաղաքացին այսպես կայանի մեքենան, նրան նո՞ւյնպես չեն «նկատի» ավտոտեսուչները։ Հարց երկրորդ, պարտադի՞ր է արդյոք, որ մեր չինովնիկները կառավարություն գան իրենց ծառայողականներով, և ոչ թե ոտքով, այն դեպքում, երբ պետական գերատեսչությունների մեծագույն մասը գտնվում է այս շենքից ոչ հեռու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: