Բաժիններ՝

Ո՞վ է Վանգան` մարգարեուհի՞, թե՞…

– Լսել եմ, որ որոշ քրիստոնյաներ Վանգային ընդունում են որպես մարգարեուհի: Դա իրո՞ք այդպես է:

– Նախ՝ մարգարեուհի կոչվելը դեռ չի նշանակում Աստծու ճշմարիտ մարգարե լինելը. սուտ մարգարեների մասին Քրիստոսի նախազգուշացնող խոսքերը մի՛ մոռացեք. «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են… Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տեր, Տեր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ պիտի ասեն. «Տեր, Տեր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»։ Եվ այն ժամանակ Ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում»» (Մատթ. 7:15, 21-23):Երկրորդ՝ Վանգան ոչ թե մարգարեուհի է, այլ սովորական գուշակ, քանի որ նրա կանխագուշակությունները Աստծու նախախնամական ծրագրի հետ որևէ կապ չունեն, իսկ մարգարեությունների իմաստն ու նպատակը մարդկանց Աստծու բարի կամքը հայտնելն էր և նրանց ուղղորդելը փրկության ճանապարհի վրա:Եվ երրորդ՝ «որոշ քրիստոնյաներ» ասելով՝ չպետք է հասկանալ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը: Անհատները կարող են ընդունել կամ չընդունել ինչ կկամենան:

Հարգանքով՝ «Իմ քահանան» ծրագրի խմբագրություն
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս