Կգտնվե՞ն ազատելու այլ հիմքեր. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նորանկախ պատմության մեջ ցմահ դատապարտյալի ազատ արձակման որոշումը թեեւ նախադեպային է, բայց դժվար է ասել՝ այն կգործի՝ մյուս ցմահ դատապարտյալների համար, թե՝ ոչ։ Արդեն 20 տարի անազատության մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանը նախօրեին դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Քոչարյանը տառապում է ծանր հիվանդությամբ, եւ հենց այս հիմքով էլ քրեակատարողական վարչությունը միջ նորդել էր ազատ արձակել Քոչարյանին. դատարանն էլ կայացրել է աննախադեպ որոշում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ մեր զրույցում ասաց, որ դատարանի սույն որոշումը համարում է հաջողություն անձամբ Սողոմոն Քոչարյանի համար, բայց համակարգային փոփոխությունների մասին դեոեւս շատ է եզրակացություններ անել։

Մեր հարցին, թե արդյոք այս նախադեպային որոշումից հետո հնարավո՞ր է հաջողության հասնել մյուս ցմահ ազատազրկված դատապարտյալների գործով, Սաքունցը նկատեց, որ Սողոմոն Քոչարյանը մեղադրվել եւ դատապարտվել է դատարանի կողմից մի հանցագործության մեջ, որի տուժող կողմը հանդիսացել է ոչ ՀՀ քաղաքացի։ «Սողոմոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում էր այլ երկրի քաղաքացու նկատմամբ բռնության փաստին, հետեւաբար դա, կարծում եմ, ոչ պակաս նշանակություն է ունեցել։ Այնպես որ, պետք է սպասենք հետագա իրադարձություններին՝ ցմահների ռեժիմի փոփոխության, ոչ միայն հիվանդության առկայության հիմքով ազատելուն, այլ հենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի կիրառմանը։ Դրա համար, երբ որ կլինի պայմանական վաղաժամկետ ազատման հիմքով որոշում, այդ դեպքում ես կասեմ, որ որոշակի առաջընթաց եղել է։

Սա ուղղակի այն ծայրահեղ դեպքն է, երբ մի քանի հանգամանքներ համընկել են։ Դրա համար ես սա նախադեպ՝ իր բովանդակային իմաստով, չեմ կարող համարել, ես դա կարող եմ համարել որպես երջանիկ ելք կոնկրետ Սողոմոն Քոչարյանի համար։ Վերջին հաշվով մարդը անկողնային վիճակում բավական ծանր առողջական վիճակում է գտնվում, բայց նոր որոշում կայացրին։ Ի՞նչ է, երկու օրվա ընթացքո՞ւմ վատացավ Քոչարյանի առողջական վիճակը, կամ այդ ծանրությունը դարձավ անհամատեղելի պատժի հետ։ Այդ խնդիրները դեռ վաղուց կար, ել դրա մասին պարբերաբար բարձաձայնվում էր։ Քաղաքական որոշում է կայացվել կոնկրետ անձի վերաբերյալ։ Արդյոք սա կարո՞ղ ենք համարել քաղաքական փոփոխություն, չեմ կարող ասել, ես ավելի շատ հակված եմ չհամարել»,- պատասխանեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ կոնկրետ այս դեպքով հեռուն գնացող հետեւություններ չի կարելի անել։ «Սա Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քայլ է, եւ պայմանավորված չէ համակարգի փոփոխությամբ»,–եզրափակեց իրավապաշտպան Արթուր Աաքունցը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ոոբերտ Ռեւազյանը նկատեց, որ ցմահ դատապարտյալի ազատ արձակումը հաղթանակ է, քանի որ սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է։ «Սա աննախադեպ որոշում է ես ցավում եմ, որ հիվանդության հիմքով ինքը ազատ արձակվեց, կցանկանայի, որ այլ հիմք լիներ նրա ազատ արձակման պատճառը»,–ասաց նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս