Վերջին շաբաթվա ընթացքում Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանում անգլերենով Հայաստանի և Հայոց Ցեղասպանության մասին նյութերի դիտումները 3 ագամ գերազանցել են դրան նախորդող շաբաթվա դիտումների քանակին:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ապրիլի 13-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատերն անձրևաջրերից վնասվել են, և քարեր են թափվում. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի Հանրապետության 24-ամյա պատմության մեջ անցյալ շաբաթը ամենակարևոր շաբաթներից մեկն էր: Հալալ է այն մարդկանց (կամ այն մարդուն, որովհետև ես կասկածներ ունեմ, որ, մեծ հաշվով, դա նույն մարդ էր կազմակերպել), ով կարողացավ նման բարձր մակարդակով կազմակերպել Հայաստանի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական PR-ը համաշխարհային արձագանքով»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս շնորհելն անակնկալ է համարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ապրիլի 1-6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը: Չնայած ադրբեջանական և թուրքական դիվանագիտական կառույցների ընդվզմանն ու բողոքներին, այն նվիրվել էր Հայաստանին և Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թուրք և ադրբեջանցի դիվանագետներին ու երաժիշտներին չհաջողվեց կանխել փառատոնի կազմակերպիչների որոշումը՝ նվիրել այն Հայաստանին՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ:
Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:
«Իսկապես ինչ-որ աննախադեպ բան է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս ամենին ավելացել է նաև Հռոմի պապի հայտարարությունը: «Արդեն նույնիսկ դժվար է ընդհանուր գնահատական տալ, որովհետև այս ամեն ինչը միասնական է, տարանջատելը շատ բարդ է»,- ասաց փորձագետը:
«Գիշերը, փաստորեն, Քանյե Վեսթն ու հարյուրավոր քաղաքացիներ լեգենդ են կերտել Երևանի պատմության համար»:
Քարդաշյանների խոսքերով՝ իրենց համար մեծ բավանականություն ու պատիվ էր բացահայտելը հայ ազգային հագուստն ու ավանդույթները:
Համերգը տևել է մի քանի րոպե՝ երկպագուներին պարգևելով անմոռանալի հիշողություններ:
Ապրիլի 6-ից տնից դուրս եկած Մ. Տ.-ին գտել են Վանաձորում՝ քեռու տանը, ասում են, թե նեղացել էր ընտանիքի անդամներից եւ գնացել էր քեռու տուն, քանի որ նրան շուտվանից չի տեսել:
ս և Գուրգենը հրավիրված էինք Վահագն Հովնանյանի կողմից` ներկայացնելու Քարդաշյաններին հայկական երգն ու դուդուկը կենդանի կատարմամբ:
Եվ հարցը միայն համաշխարհային մեծության փոփ-աստղի նվերը չէր մեզ, այլ նաև մենք ինքներս. մեր քաղաքը, մեր երիտասարդությունը, մեր տրամադրությունն, մեր կազմակերպվածությունն ու կյանքը վայելելու ցանկությունը:
Քարդաշյանների մայրը` Քրիս Ջենները իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Քանյե Ուեսթի` Կարապի լճում կատարած խելախեղ արարքին։
Ռեալիքի շոուի աստղ հայուհի Քիմ Քարդաշյանը ժամեր առաջ Instagram–ի իր միկրոբլոգում, հայաստանյան վերջին գրառումն է կատարել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից Իսրայել մեկնեցին Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը, Նորթն ու Քլոեն:
Ապրիլի 13-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի 9-րդ հարկից քաղաքացի է ցած նետվել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այսօր՝ ապրիլի 12-ին, Քանիե Ուեսթն անվճար համերգ կտա Կարապի լճում: Այս մասին տեղեկանում ենք Քիմ Քարդաշյանի թվիթթերյան էջից:
Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս – Մարտունի հատվածի 11-րդ կմ-ում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34CZ415 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ա., ծնվ.1979թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
168.am-ի տեղեկություններով, Նազարյանները որոշ պարտքատերերին քիչ-քիչ վճարում են պարտքը և վճարում են ոչ միայն կանխիկ գումարով, այլև ոչ պաշտոնապես՝ գույքով: Նրանք նաև պատրաստվում են անշարժ գույքի մի մեծ խմբաքանակ հանել վաճառքի՝ պարտքերը մարելու համար:
«Հորովել». Գուրգեն Դաբաղյանի անկրկնելի կատարումը Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի համար:
«Իմ հայրիկը նաեւ հացադուլում էր, որը խիստ վտանգավոր է իր առողջության համար: Նախ առաջինը, որ պատերազմի տարիներին նա կոնտուզիա է ստացել, երկրորդ՝ ինքը ստամոքսի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, եւ երկարատեւ հացադուլը նրա առողջությանը վտանգավոր է»:
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ Հայաստան կատարած այցի շրջանակներում գնացել է Megerian Carpet գործարան, որտեղ 34-ամյա գեղեցկուհուն հայկական ավանդական հագուստ են նվիրել, որը 34-ամյա հայուհին միանգամից հագել է։
Ապրիլի 12-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 9-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ Հայաստան կատարած այցի շրջանակներում գնացել է Megerian Carpet գործարան։
Քիմ Քարդաշյանը, նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, դուստրը՝ Նորթը եւ Քույրը՝ Քլոեն այսօր ուշ երեկոյան մեկնում են:
Ապրիլի 12-ին, ժամը 14.14-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում փլուզվել է տուն: