Արմավիր քաղաքում շենքի բակում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 4-րդ հարկի բնակչուհի, 81-ամյա Սիրանույշ Իսագուլյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, լվացք փռելիս անզգուշաբար ցած է ընկել նախ՝ առաջին հարկում գտնվող թիթեղյա տանիքի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: