Բաժիններ՝

Չաղ է, չեմ էլ նկատել, որ հղի է. Շիրակում նորածնին սպանած կինը ամուսնուց գաղտնի է ծննդաբերել. news.am

Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի 40-ամյա բնակչուհի Իրինա Իոսոֆիվան, որը 2015թ. մարտի 23-ին խեղդամահ էր արել իր նորածնին, ամուսնուն չի հայտնել իր հղիության մասին:

Ամուսինը՝ Արշակ Գրիգորյանը, միայն դեպքից հետո է իմացել, որ կինը ծննդաբերել է տան պայմաններում, ապա սպանել երեխային:

«Ինքը չաղ է, ես չեմ էլ նկատել, որ հղի կռնա էղնի, չեմ էլ իմացել, որ էրեխին ծննդաբերել է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Արշակ Գրիգորյանը:

1

Շիրակցի ամուսինները ունեն 4 երեխա՝ 2-ն անչափահաս են, 18-ամյա տղան շուտով կզորակոչվի բանակ, եւ 2 թոռ, ապրում են սոցիալական ծանր պայմաններում, ինչի պատճառով էլ, կնոջ խոսքով, ինքը նման քայլի է դիմել:

«Իմացել եմ, որ սպանել է, բայց եթե սպանած էլ չլիներ, ես էդ երեխուն էլ կպահեի, մյուս չորսի նման, ճիշտ է՝ շատ վատ կապրինք, հազիվ կհասցնենք»,-նշել է, Իրինա Իոսոֆիվայի ամուսինը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս