Ահազանգ. Երևանում վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել
Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 21 շենքի վերելակը 7-րդ հարկից վայր է ընկել և կանգ առել 1-ին և 2-րդ հարկերի միջև, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Տ. Տեր-Մ.-ին (1982 թ., թիվ 23 բնակարանի բնակիչ) անվնաս դուրս են բերել արգելափակումից. բուժօգնության կարիք չի առաջացել:
Արտաքին զննությամբ պարզվել է, որ վերելակի ճապաններն անվնաս են, դեռևս չպարզաբանված հանգամանքներում միացել է վերելակի արգելակման համակարգը և վերելակը կանգ է առել 1-ին և 2-րդ հարկերի միջև: