Արտակարգ իրավիճակ Վերին Լարսի անցակետում. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կուտակված ավտոմեքենաների շարասյունը անցնում է 4 կիլոմետրից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել:
Խցանման մեջ կան նաև հարյուրավոր բեռնատարներ, որոնք բարձված են բերքով և երկար սպասելուց հետո բերքը փչանում է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: