Բակո Սահակյանը արշավի է մասնակցել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավին՝ Մխիթարաշեն-Քարին տակ երթուղով:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ արշավի մասնակիցները Քարին տակ գյուղում ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշակոթողին:

241015_YeritasardArshav4_-Info

Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր եւ բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է, եւ պետությունը այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները:

241015_YeritasardArshav_1-Info

241015_YeritasardArshav_3_-Info

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031