Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Սամվել Գրիգորյանի ընտանիքին:
Հայերիս ընծայված տիեզերական այս մեծ շնորհը շրջադարձային է և այդպիսին պետք է լինի նաև հայոց հզոր պետականության կերտման շուրջ համախմբվելու մեր ինքնագնահատականը՝ մեր արժեհամակարգային ձեռքբերումներով հպարտ լինելու և աշխարհին ցույց տալու, որ մենք, իրոք, հին ու քրիստոնյա ազգ ենք, եղել ենք, կանք ու պիտի լինենք:
Առանց հուզական շեղումների և բարոյական խրատների` փորձենք մի քանի կոնկրետ ու չափելի թվային տվյալներով գնահատել Քարդաշյանների «արշավանքը»
ՀՀ ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:
Ապրիլի 14-ից 16-ը Մոսկվայում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրթիռահրետանային սպառազինության մասնագետների աշխատանքային հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ներկայացուցիչները:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզում սպանված են գտել «Հայփոստի» գումար տեղափոխող անվտանգության աշխատակցին:
2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել, ըստ որի Տ.Պետրոսյան 18շ բնակիչ, 1951թ ծնված Ա.Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:
Այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը գործի բարոյական քայլ և այդ գազանությունները ճանաչի ինչպես որ հարկն է՝ ցեղասպանություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:
Հարկայինը, ի թիվս ՀՀԿ-ական պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանի և Հակոբ Հակոբյանի, ստուգել է նաև Գարեգին Նուշիկյանին պատկանող բիզնեսները և խախտումներ հայտնաբերել։
Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Համբարձումյանի միջև կնքված պայմանագրով խորհրդարանն այս տարի 424 հազար դրամ կծախսի իր շենքի ախտահանման և մակաբույծների ոչնչացման համար։
Թուրքիայի դեմ այնպիսի մի ուժ է կանգնած, որպիսին մեկ միլիարդ հետնորդներ ունեցող Վատիկանն է, և Թուրքիայի, այսպես ասած, աղմուկը բացարձակապես որևէ շարունակության և հետևանք չի կարող ունենալ։ Երբ ամեն ինչ հանդարտվի, կարծում եմ, նույն հաջողությամբ նորից դեսպանները կվերադառնան իրենց տեղերը։ Մենք արդեն դրա փորձն ունենք։
Քիմ Քարդաշյանին հանդիպելու ցանկություն էր հայտնել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ով համարվում է «Մարիոթ» հյուրանոցի բնակիչներից մեկր։
Ես զայրացած չեմ Թուրքիայի ժողովրդի վրա՝ կապված 100 տարի առաջ տեղի ունեցածի հետ:
Գազի գնի նվազեցման շնորհիվ ընդամենը չի բարձրանա հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի գործող սակագինը բնակչության համար 156 դրամ մեկ խմ-ն, խոշոր սպառողների համար 270 դոլար 1000 խմ-ն:
Երիտասարդները, որոնց թվում էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, բաց նամակ էին հղել նրան և ստորագրահավաք կազմակերպել: Օրեր առաջ 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբին երաժիշտն ընդունել է իր գրասենյակում:
Ապրիլի 14-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը:
«Նախկին ԲՀԿ-ական Գրիգորի Մարգարյանին հարցրինք` էլ ԲՀԿ անդամ չեք, ի՞նչ եք անում ԲՀԿ ֆրակցիայում: «Ես Ձեզ ասեմ, ու Դուք էլ իմացեք, որ ինչքան ֆրակցիա կա պառլամենտում, ես կարող եմ մտնել, ու խնդրում եմ` Դուք էլ մի ոտնձգություն կատարեք իմ իրավունքների վրա»:
Քարդաշյան քույրերն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը երեկ մեկնեցին Հայաստանից: Եւ այսօր արդեն կարող ենք ասել, որ նրանց այցը եւ հատկապես դրա լուսաբանումը ողջ աշխարհի լրատվամիջոցներում էապես նպաստեց Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Բան Կի Մունը երկրներին կոչ է արել շարունակել համագործակցությունը՝ 100-ամյա վաղեմության իրադարձությունների հարցում «փաստերի հաստատման» համար:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երևան և նշանակել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա, Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի:
Երեւանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որեւէ համար պատվիրել որովհետեւ բոլոր սենյակները պատվիրված են:
Սույն թվականի ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 00.41-ին (Գրինվիչի ժամանակ՝ 20.41-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Մամուլում շարունակվում են տեղեկություններ տարածվել այն մասին, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում կհայտարարվի: Քննարկվում է, որ այս անգամ համաներումն ավելի ընդգրկուն կլինի, քան նախորդ տարիներիներին: Պաշտոնապես այս տեղեկությունները ո՛չ հերքում, ոչ էլ հաստատում են. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ հարցի պատասխանը՝ նախապատրաստվո՞ւմ է արդյոքն համաներում հայտարարելու մասին նախագիծ, նախարարության իրավասության շրջանակներում չէ, քանի որ համաներում հայտարարում է ՀՀ Ազգային ժողովը՝ հանրապետության նախագահի առաջարկությամբ:
Նորույթ ճանապարհային ոստիկանությունում: Թե ինչ կարող է անել ավտոմատ ճանաչման նոր սարքը վայրկյանների ընթացքում:
Պարզելու համար՝ արդյոք Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների բնակարանում հայտնաբերված զինվորական հագուստների վրա կրակոցի արգասինքներ առկա՞ են, թե՞ ոչ, նշանակվել է փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման հայտնել են, որ այդ նպատակով նշանակվել է համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Քիմ Քարդաշյանի այցելության օրերին՝ նրանց ընտանիքի շնորհիվ, Wikipedia-ի Հայաստանի էջն ունեցել է շուրջ 35 000 լրացուցիչ այցելու։