Սպանության պատճառի մասին գիտի «մեկ մեռնողը, մեկ էլ՝ Կարինեն»: Այսօր դատարանում հայտարարեց սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության գործով վկան։ Վերջինս հավելեց, որ ինքը երբևէ չի իմացել, որ տուժող տղամարդն անհանգստացրել է Կարինեին, եթե իմանար, իր մոտ խոսակցություն լիներ, ապա կասեր, որ «ամուսնացած ա, ինչ գործ ունես»:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Դատական բարեփոխումների ծրագիրն և միջոցառումների ծրագիրը 3 տարի առաջ է հաստատվել նախագահի կողմից, բայց իրականացվել է հարցերի 1/3-ից պակասը, իսկ բովանդակային առումով դիտարկելիս՝ իրականացվել են այնպիսի նախաձեռնություններ, որ ամրացրել են դատական բուրգը, կախյալ վիճակի մեջ են դրել ՀՀ ստորադաս դատարաններին ու դատավորներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին:
Ապրիլի 27-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գետափնյա փողոցի բնակարաններից մեկը, որտեղ տանտիրուհին հայտնել է, որ ծեծի է ենթարկվել թոռան կողմից:
«Ասեկոսեներ և բամբասանքներ մեկնաբանելու նպատակահարմարություն չեմ տեսնում, անտեղի ժամանակի կորուստ է
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, զինծառայողը պարզապես թեթև վնասվածք է ստացել հետացատկի արդյունքում:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե այդ հարցի հասցեատերն ինքը չէ, դա որոշում է Հանրապետության նախագահը:
Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների, Ա. Աշոտյանը շուտով ստանձնելու է Գերմանիայում ՀՀ-ի դեսպանի պաշտոնը: Տեղեկություն կա նաև , որ նա նշանակվելու է ԱԽՔ-ի պաշտոնում:
Ապրիլի 28-ին, ժամը 14.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 շենքի մոտ վրաերթ է ենթարկել 60-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածքներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ և նստացույց անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանին, ասաց, որ հենց առաջին օրվանից դա եղել է Խաչիկ Ավետիսյանի նախաձեռնությունը և իրենք այդ նախաձեռնության հետ կապ չեն ունեցել:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՀԽ կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի հետ երեկ հանդիպել է կալանավայրում:
ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակում, երբ կակտիվանան հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +28-ից մինչև 30 աստիճանի սահմաններում:
ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել:
Նիգավան համայնքի ղեկավար Արտաշես Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքն իր տան հարևանությամբ է բնակվում, երիտասարդն իր ազգականն է: «Պատճառներ չենք տեսնում, մեզ էլ է անհայտ, թե ինչու է այդպես արել»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ երիտասքարդի մայրը դպրոցում ուսուցչուհի է, հայրը տնտեսությամբ է զբաղվել, քույրն էլ ուսանող է:
Անցյալ շաբաթ Հայաստան այցելած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների շարքում էր նաև թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելը (Cansu Çamlıbel): Նա այսօր համարվում է Թուրքիայի առաջատար քաղաքական լրագրողներից մեկը: Ջանսու Չամլիբելը Հայաստանում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` մանրամասն լուսաբանելով բոլոր միջոցառումները և, ինչպես հայտնի է` հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
Այսօր ԱԺ-ում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փորձեց խույս տալ լրագրողների հարցերից՝ սփյուռքահայերին ուղղված և այս օրերին սոցցանցերում «փոթորիկ» առաջացրած բանկերում 1000 դոլար ներդնելու իր կոչի վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե շտապում է հանդիպման: Այնուամենայնիվ՝ հարցին, թե երբևէ նախարարն ինքը ներդրում արե՞լ է, Հ.Հակոբյանը հայտարարեց, թե ինքը ներդրումներով չի զբաղվում:
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը:
Երեկ Էրեբունի համայքնում որդին ցանկացել է խոհանոցային դանակով մորթել թոշակառու մորը:
Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Զեկույցն առնչվել է 199 երկրի ու տարածքի, որոնցից 63-ը (32 տոկոս) ճանաչվել են ազատ երկրներ, 71-ը (36 տոկոսը)՝ մասնակի ազատ երկրներ և 65-ը (32 տոկոս)՝ անազատ երկրներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:
Յունիբանկի ներկայացուցիչները մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան արտերկրի առաջատար բանկերի և միջազգայիան կառույցների մասնագետների հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ, քննարկեցին առևտրի ֆինանսավորման գործիքների արդի հնարավորություններն ու առավելությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը:
Ինքը մասնագիտորեն տիրապետում է դրան, եթե մասնագիտորեն չտիրապետի, մենք չենք թողնի, չենք տա այն վկայականը, որ նա իրավունք ունի վարելու նման տիպի մեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս վիրահատել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Թերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը:
ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի:
Սևանում տեղի ունեցած սպանության մանրամասները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Երիտասարդը, ծանոթանալով ՌԴ քաղաքացուհու հետ, նրա հետ տևական ժամանակով հեռախոսով և սոցիալական կայքով շփվելուց հետո հանդիպել է նրան, տարել հյուրանոցային համալիր, որտեղ նրա կամքին հակառակ, ձեռքերը բռնելու միջոցով բռնություն գործադրելով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն…