Արադարադատության նախարարը մեկնաբանում է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը

«Ասեկոսեներ և բամբասանքներ մեկնաբանելու նպատակահարմարություն չեմ տեսնում, անտեղի ժամանակի կորուստ է: Իսկ թե ով որտեղ կհայտնվի քաղաքական որոշակի լուծումների պայմաններում, գիտեք, եթե երկրի նախագահը որոշում է կայացնում, բնական է, որ հենց այդպես էլ կինի: Բայց կարծում եմ, որ բոլոր այդ հրապարակումները, հատկապես վերջին ժամանակշրջանի, բամբասանքի ոլորտից են»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով եվրոպական որևէ երկրում դեսպանի պաշտոնում իր նշանակման մասին լուրերը: Ըստ նրա՝ մեկը նշում է, թե այս լուծումը կա, մեկը, թե այն լուծումը կա. «Կարծում եմ, որ բամբասանքը այն դաշտն է, որտեղ մեր մամուլի միջոցները պակաս չեն զգում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930