
«Օդնոկլասնիկի» հերթական զոհը

Դատարան է ուղարկվել Երևանի բնակիչներից մեկի դեմ հարուցված քրեական գործը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասնիկ» կայքի միջոցով ծանոթանալով ՌԴ քաղաքացուհու հետ, նրա հետ տևական ժամանակով հեռախոսով և սոցիալական կայքով շփվելուց հետո հանդիպել է նրան, տարել հյուրանոցային համալիր, որտեղ նրա կամքին հակառակ, ձեռքերը բռնելու միջոցով բռնություն գործադրելով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն, ինչի հետևանքով աղջկա մարմնի տարբեր մասերին առաջացել են արյունազեղումներ, չանգռվածք, քերծվածքներ, ապա ձեռքերը բռնելով և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրա մոտից հափշտակել է ոսկյա մեկ զույգ ականջօղերը և երկու մատանիները, որոնք գրավադրել է՝ աղջկան պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով: