Արմեն Աշոտյանը հերքում է, որ շուտով ինքը նոր պաշտոնի է նշանակվելու
Այսօր ԱԺ-ում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, որ շուտով ինքը նոր պաշտոնի է նշանակվելու: «Ես սովոր եմ, որ իմ մասին տեղեկություններ եմ իմանում մամուլից»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա՝ նախարարը և նախարարությունն այսօր մի գերխնդիր ունեն՝ պատրաստվում են եվրոպական բարձրագույն կրթական տարածքում նախարարական համաժողովին, որ սկսվում է երկու շաբաթ հետո:
Նշենք, որ ըստ որոշ հրապարակումների, Ա. Աշոտյանը շուտով ստանձնելու է Գերմանիայում ՀՀ-ի դեսպանի պաշտոնը: Տեղեկություն կա նաև , որ նա նշանակվելու է ԱԽՔ-ի պաշտոնում: