Մայիսի 5-ին ԱԺ արտահերթ նիստում կարող է ներկայացվել համաներման նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ արտահերթ նիստի գումարման ֆորմալ պատճառն այն է, որ Կառավարության հեղինակած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ եւ վարկային պայմանագրեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է հնարավորինս շուտ ընդունել: Մասնավորապես, վարկային պայմանագրերը պետք է վավերացվեն, որպեսզի այդ գումարները փոխանցվեն:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս