
Վարդան Ղուկասյանին վիրահատել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս վիրահատել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Թերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը: Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրը ոտքի անոթների լայնացումն է. «Միգուցե ծանրություն է վերցրել կամ շատ է ոտքի վրա կանգնել, և նման խնդիր է առաջացել: Վիրահատությունը արեցինք, ու արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, բերել ենք տուն, ու լավ է զգում իրեն, որևէ բարդություն չկա»»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։