Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի, եղբայրն ու ևս երկու անձ ազատ են արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ նշանակվել է փորձաքննություն:
Մայիսի 20-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ:
Մայիսի 19-ին` ժամը 21:13-ի սահմաններում, Գյումրու Դուդկոյի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում:
«Պարզվում է՝ արդեն 4 տարի շարունակ այս ծրագիրը կիրառվում է ավելի փոքր թիրախային խմբի վրա, և մոտ 50-60 հազար երեխա մի քանի տարի շարունակ անցնում է այս ծրագրով և ստանում է ֆորտիֆիկացված սնունդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հանուն առողջ սննդի նախաձեռնության» անդամ Արման Մխիթարյանը՝ խոսելով ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու մասին:
Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ինքնառաջադրված Արթուր Հարությունյանի՝ Պալաչի թիմակիցներին բերման են ենթարկվել ոստիկանություն թմրամիջոց օգտագործելու կասկածանքով:
ԱՆ-ի հիմնական գործառույթներից մեկը բնակչության առողջության պահպանումն ու բարելավումն է, այդ կոնտեքստում շատ կարևորվում է ոչ միայն հիվանդությունների բուժումը, այլև հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նախօրեին 79-ամյա կինն ինքնասպան է եղել 4-րդ հարկի բաց պատշգամբից ցած նետվելու միջոցով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության նախագծի բացման արարողությունից հետո լրագրողներին տված իր ճեպազրույցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ պուրակի կառուցումը նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտից հետո:
Տեղեկություններ էին տարածվել, որ ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին եւ նրա ընկերներին:
«Ոչ միայն սարքավորումներ են բերել և տվել Հայաստանին, աշխարհի բազմաթիվ զարգացող երկրներին այսօր մի շարք բարեհոգի և բարեսիրտ կազմակերպություններն աջակցում են, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ երկամյակի շրջանում մոտվարոպես 600 հազար դոլարի տեխնիկական աջակցություն է տալիս Հայաստանին»:
Մայիսի 20-22-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով հանդիպմանը:
Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները:
Մայիսի 22-ին հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ տասնյակ հազարավոր շրջանավարտների համար դառնալով կյանքի նոր փուլի սկիզբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:
Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մայիսի 11-ին Աշտարակի բժշկական կենտրոն ուղևորվելու ճանապարհին մահացած 67-ամյա Սուրիկ Պետրոսյանի հարազատների կարծիքով, տղամարդու մահվան մեջ մեղավոր է ԲԿ-ի բժիշկ Բագրատունյանը, ով մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:
Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակում նախատեսված էր քաղաքի անհատ տաքսի մեքենաների վարորդների բողոքի ակցիան, որն ինքնաբուխ էր, սակայն ժամանակից շուտ տարածք այցելած ոստիկանները եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսեցին հատուկ աշխատանք տանել վարորդների հետ՝ նշելով, թե իրենց գործունեությանը խոչընդոտողներ չեն լինի, տուգանքներ չեն կիրառի առաջիկայում, ուստի հավաքվելու նպատակ չկա:
Մայիսի 19-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին:
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակության անդամներին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է:
«Որդիս` Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման: Ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար, հիմա հացադուլ եմ անում ՝ նախագահից ակնակալում եմ արդարության հաստատում»:
Մայիսի 20-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում:
Մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Oրերս ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն:
Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առեւտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները եւ տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ, այդ ընթացքում անդրադարձել է նաեւ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրմանը:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո և անցավ եզրափակիչ փուլ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: