Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մայիսի 11-ին Աշտարակի բժշկական կենտրոն ուղևորվելու ճանապարհին մահացած 67-ամյա Սուրիկ Պետրոսյանի հարազատների կարծիքով, տղամարդու մահվան մեջ մեղավոր է ԲԿ-ի բժիշկ Բագրատունյանը, ով մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:
Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակում նախատեսված էր քաղաքի անհատ տաքսի մեքենաների վարորդների բողոքի ակցիան, որն ինքնաբուխ էր, սակայն ժամանակից շուտ տարածք այցելած ոստիկանները եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսեցին հատուկ աշխատանք տանել վարորդների հետ՝ նշելով, թե իրենց գործունեությանը խոչընդոտողներ չեն լինի, տուգանքներ չեն կիրառի առաջիկայում, ուստի հավաքվելու նպատակ չկա:
Մայիսի 19-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երեւան» պուրակ եւ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին:
Նախօրեին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակության անդամներին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է:
«Որդիս` Հովհաննես Չոլախյանը դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման: Ինքը դատապարտվել է մեկ ուրիշի կատարած հանցագործության համար, հիմա հացադուլ եմ անում ՝ նախագահից ակնակալում եմ արդարության հաստատում»:
Մայիսի 20-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում:
Մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Oրերս ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն:
Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առեւտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները եւ տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին, երբ Սերժ Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ, այդ ընթացքում անդրադարձել է նաեւ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի առաջադրմանը:
Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո և անցավ եզրափակիչ փուլ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ նա հաղորդում է տվել այն մասին, որ իբրև տղամարդը խաբեության եղանակով իրեն Երևան քաղաքից տարել է նրան պատկանող ընկերության աշխատասենյակ և սպառնացել, որ իրեն այնտեղ պահելու է այնքան ժամանակ, մինչև իր ունեցած պարտքը չմարի:
Քիչ առաջ Վիեննայում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է «Եվրատեսիլ 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի և Նաիրիի բաժնի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19 շենքի բակից Նոր Հաճնի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Ղ.-ին:
Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ:
Տիգրան Մեծի 5-րդ շենքի բնակիչները կանգնած են շենքի փլուզման վտանգի առաջ: Հատկապես անձրևային եղանակներին կտուր չունենալու պատճառով ամբողջ շենքը ողողվում է անձրևաջրերով:
Ժամը 18:30-ի սահմաններում Արարատյան փողոցում թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 50-ամյա Պավել Բաբայանի վարած ВАЗ 2102 մակնիշի 07 SS 361 համարանիշի և 29-ամյա Գոռ Հովակիմյանի վարած ВАЗ 21214 մակնիշի 07 LU 029 համարանիշի ավտոմեքենաները:
2015 թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրերին, աշխարհասփյուռ հայությունը մեկ կարևոր հաստատում կատարեց. անցյալում թողնելով արտասուքն ու սուգը` հայը հանձինս իրեն տեսավ որպես հառնող, բռունցքվող, պայքարող, հայրենատեր ու պահանջատեր մեկին: Հառնումի ու վերածննդի խորախորհուրդ ապրիլին, ավելին` հենց 24-ին Հայրենի Ջավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի Վ. Հովսեփյան փողոցի թիվ 35 տանը, Մերուժան Քաջոյանի երիտասարդ ընտանիքում լույս աշխարհ եկան երկվորյակ դուստրերը` Վերոնիկա և Վիկտորյա Քաջոյանները:
Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:20- ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնի և աջ ձեռքի մասում վնասվածքներով Քարագլուխ գյուղի սարից իրենց մետ է տեղափոխվել տղամարդ:
80-90 հազար դոլար եմ ներդրել ու օգուտ չունիմ: Տարեկան չորս հարյուր հազար դրամ քաղաքապետարանին կուդամ..մեկ տաղավարն էլ 30-ից 40 հազար դրամ է, բայց վարձակալող չկա:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ մայիսի 17-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Բեկոն մսամթերքի ֆիմայի մոտ տեղի ունեցած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի բախումից, ինչի հետևանքով ուղևորուհին տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 18-ին, ժամը 17.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 55 հասցեի մոտ «Դայիչի» մակնիշի մոտոցիկլետը բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով: Փաստաբանը որպես գրավի գումար առաջարկեց 1 մլն դրամ կամ այն գումարը, որը դատարանը կհամարի բավարար՝ որպես երաշխիք:
Մայիսի 18-ին, ժամը 18.45-ին, «Աստա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: