
Հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պայմանագրային զինծառայող, շարքային Լ.Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իր վարած «BMW 520» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 50-րդ հասցեի դիմաց առկա ավտոճանապարհի հատվածում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված անձին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ:
Դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: