«Հնարավոր է, օրինակ վերականգնել այդ օրը ստեղծված իրադրությունը, բայց դրանց վերջնական գնահատական տալ կարելի է միայն դատագենետիկական, ինչպես նաև համալիր դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո»:
«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»:
Քաղաքացիներն ահազանգել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող ինչ-որ բանկի մոտ մեծահասակ կինը նստել է փողոցում և հրաժարվում է ազատել փողոցը:
Մարտի 31-ին, ժամը 11.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 34-104-րդ և 235-րդ հոդվածներով՝ սպանության փորձ, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ հանդիպել են մարտի 22-ին առաջնային գիծն անցած ու հակառակորդի կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանին:
Երեկ «Օպերայի» դիմացի նստարանին տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։
«Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը երեկ հայտարարել է ժամանցային TV խմբի ստեղծման մասին:
Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, «Չայնիի» թեյարանի մոտ, իր վարած Վազ 21099 մակնիշի 90 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին:
Մարտի 31-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ապրիլի 1-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու, հաղորդում է Apa գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են:
Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց և 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն:
«Խաչատուր Սուքիասյանը որևէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում եւ արտերկրում»:
Մարտի 30-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկից քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի «Մարի Իզմիրլյանի» անվան մանկատան սաներից մեկը՝ 10-ամյա մի տղա, մոտ երկու շաբաթ առաջ մահացել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 11.00-ից մինչև ապրիլի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
տեփանավանան քաղաքի բնակչուհի Ա. Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով վագոն տնակում, 2015թ. փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա. «Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավովել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Այսօր՝ մարտի 30-ին, Աշոտ Զաքարյանին նշանակել են Սիսիանի ռազմական ոստիկանության պետ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոչ կով, ոչ ոչ հող, ոչ էլ եկամտի այլ աղբյուր: Մարցում բնակվող Գևորգյանների բազմազավակ ընտանիքն անգամ սեփական ծածկ չունի: Ապրում են ծանոթներից մեկի տանն, ով ամեն րոպե կարող է գյուղ վերադառնալ ու պահանջել ազատելու իր տունը:
«Նախքան զորակոչվելը Ռուսաստանում էր, աշխատում, օգնում էր մորն ու հորը: Դեպքից երկու օր առաջ էր խոսել մոր հետ, ասել էր՝ մամ ջան, 100 օր է մնացել, որ վերադառնամ: Մի տեղ ճարի, որ հենց գամ աշխատեմ: Ուզում էր աշխատեր, տունը վերանորոգեր: Ընտանիքն էլ հույսն իր հետ էր կապում, մայրն ասում էր՝ Հովսեփիկս գա, լավ կլինի»:
Մարտի 28-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գետափ-Մարտունի ճանապարհի 1-ին կ/մ-ից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վրույր Ա.-ին` իր վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
Մարտի 19-ին վիրավորված լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը ապաքինվում է:
Մարտի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Սարդարապատ-Արաքս ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1925 թ. ծնված Հովսեփ Աբգարյանին, որը տեղում մահացել է:
Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը :