Ապրիլի 2-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում:
Կապանում բրուցելոզ հիվանդությամբ վարակված 18 անձինք աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ մորթման արտադրամասում:
Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը ցուցադրվել է նրան գերևարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը ռազմագերիների հետ վարվելակերպի մասին, որը ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրություններից։
Մարտի 23-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տարածված տեղեկությունները, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունն իր սարքավորումները տանում է Հայաստանից:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Փարիզի Հոլոքոստի թանգարանում ցուցադրվելու է ամերիկահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» («Orphans of the Genocide») վավերագրական ֆիլմը, որ 1915-ից հետո աշխարհով մեկ ցրված հայ որբերի մասին պատմող ամենաընդգրկուն վավերագրությունն է: Ֆիլմն արժանացել է ամերիկյան «Էմմի» և «Թելլի» մրցանակների, նաև ցուցադրվել է ամերիկյան, կանադական, եվրոպական կինոփառատոների և «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ: Միայն ԱՄՆ-ում և Կանադայում անցնող երկու տարիներին «Ցեղասպանության որբերը» 12 միլիոն դիտորդ է ունեցել:
Ա. Թադևոսյանի խոսքով՝ «սովետական», «պարադային» վիճակ է տիրում ցեղասպանության տարելիցի շուրջ. «Հենց այդ սովետական պառադի մթնոլորտն է, որը, անկեղծ ասած, ինձ մոտ խորը հիասթափություն է առաջացրել այս պրոցեսներից, ինչ ընթանում է, շատ տխուր է: Այդ սիմվոլիկայի տարածումը, դպրոցներում դրանցով ինչ-որ սեղաններ են նախշում, խորհրդանշան անմոռուկն էլ մի տեսակ շատ պայծառ, վառվռուն, գարնանային գույներ ունի, այնպիսի տպավորություն է, որ ամբողջ հարապետությունն այդ ողբերգությանը մոտենում է՝ որպես մի իրադարձության, որը համատեղ ուրախ միջոցառում է»,- ասում է նա:
Երեկ Գյումրիում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ 85-ամյա կին է ինքնասպանություն գործել, դեպքի հանգամանքները պարզվում են:
«Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է սկսվելու շրջագայությունը։ Ես շատ ոգեւորված եմ, քանի որ վերջին համերգը նախատեսված է Հայաստանում։ Որպես հայ եւ որպես երաժիշտ՝ սա շատ խորհրդանշական է ինձ համար։ «Wake Up The Souls Tour»-ն ավելի կարեւոր է, քան նոր ալբոմը։ Մեր համերգային շրջագայությունն ավելին է, քան հարգանքի տուրք՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երաժշտությունը հուզում է բոլորի սրտերը, եւ սա համաշխարհային հասկացություն է»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ:
Կիպրոսի խորհրդարանում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահակներով եւ կռփազենքերով երեք անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մինչև ապրիլի 9-ը հետաձգվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործի քննությունը:
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ «Արջի թաթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են 26-ամյա Վոլոդյա Ավետիսյանի վարած Իժ 27 175 մակնիշի 722 ԼՍ 61 համարանիշի, 37-ամյա Միքայել Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 34 ՏZ 476 համարանիշի և 23-ամյա Հայկ Ղուկասյանի վարած Գազ 2410 մակնիշի 65 ՍՏ 823 համարանիշի ավտոմեքենաները:
Ապրիլի 2-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ որոշումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 5-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նրա մարմինը հայտնաբերել էին գյուղին մերձակա հորում։ Ոստիկանությունը կալանավորել էր երեխայի դասընկերուհու մորը՝ Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին, եւ նրանց դստերը՝ Արեւիկին, ապա, խոշտանգումների ենթարկելով, ստիպել խոստովանել սպանությունը։
Լաբորատորիայի աշխատանքը միտված է լինելու նոր սերնդի «խելացի» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ու ռոբոտների ստեղծմանը, որոնք կարող են հեշտությամբ փոխգործակցել մարդկանց հետ:
«Ազգային բարերար Վահե Կարապետյանը ապրիլ 24-ին չի մասնակցելու Փոքրիկ Հայաստանից դեպի թուրքական հյուպատոսարան Արդարության քայլարշավին»:
Մարտի 28-ին արդբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հայտնեց նախօրեին առաջնագծի Աղդամի հատվածում սպանված սպա, 1980 թ. ծնված ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուի մասին։
«Եթե նույնիսկ ինչ-որ մարդկանց անուններ տա, որպեսզի հավաստի երևա, չի նշանակում, որ նման բան կա: Ուղղակի կրկնում եմ՝ ինքը վաղը կարող է խոստովանել, որ մասնակցել է Քենեդու սպանությանը կամ Նեմցովի սպանությանը, կամ մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում կամ էլ պետք է տեղի ունենան: Այս ամենը հո չի՞ նշանակում, որ այդ մարդն իրոք մասնակցել է կամ ուզում է դա անել, բայց ստիպված է, նրան ուղղակի տանջամահ են անում»:
Ռուսական THT, «Պյատնիցա», TB 3, 2×2 ժամանցային հեռուստաընկերությունները միավորվել են եւ ղեկավար է նշանակվել Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
Այսօր նիստում կառավարությունը հավանություն տվեց «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների միջև ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ այս տարվա փետրվարին Մոսկվա մեկօրյա այցը պետական բյուջեի վրա բավական թանկ է «նստել»:
Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ:
Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Թուրքիայի կողմից կատարված սարսափելի ոճրագործության հետեւանքով 1,5 միլիոն անմեղ հայեր ենթարկվեցին սպանդի, հայաթափվեց մեր պատմական հայրենիքի մեծ մասը: Այս ոճրագործությունը նաեւ համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի չճանաչումն ու չդատապարտումը բերեցին նոր ցեղասպանություների եւ կոտորածների:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Բուկինիստ» ՍՊ ընկերությանը պատկանող գրախանութից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ապրիլի 2-ին, ժամը 08.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` փակելով ճանապարհահատվածը:
Ապրիլի 1-ին, ժամը 23.43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Հրաչիկ Միրզոյանին մարտի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ դանակահարելու մեջ կասկածվող Կարո Խաչատրյանը նախօրեին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ մեղայական ցուցմունք տվել: